Ջիհադիստները վերահսկում են Սիրիայի տարածքի կեսն ու Իրաքի` 40%-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրենց վրահսկողության տակ վերցնլով Սիրիայի Պալմիրա քաղաքը` ջիհադիստները սկսել են անցնել թաղից թաղ` որոնելով Բաշար Ասադի ռեժիմի կողմնակիցների: Արդյունքում` ահաբեկիչների ձեռքով զոհվել է 17 մարդ: «Իսլամական պետության» ահաբեկչական զինյալների դեմ պայքարում է մի ամբողջ երկրների կոալիցիա, սակայն զինյալներին հաջողվում է հետ մղել իշխանական զորքերին ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում: Նրանց ճնշման տակ սիրիացի զինյալներն ամբողջությամբ կորցրել են իրենց վերահսկողությունը Իրաքի հետ սահմանին այն բանից հետո, ինչ ահաբեկիչները գրավել են վերջին անցակետը:

Այսպիսով, ջիհադիստների վերահսկողության տակ է անցել Սիրիայի տարածքի մոտ կեսը, իսկ Իրաքում նրանք վերահսկում են երկրի տարածքի 40 տոկոսը:




Լրահոս