ԵՄ Արևելյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի շուրջ կրքերը թեժանում են. Ադրբեջանը դժգոհ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ Արևելյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի շուրջ կրքերը թեժանում են:

Ինչպես Ռիգայից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, եթե օրվա սկզբում վիճահարույց էր Հայաստանի և Բելառուսի դիրքորոշումը ` կապված հռչակագրում «Ղրիմի բռնակցում» ձևակերպման կիրառման հետ, ապա հատկապես Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որում նա բավականին կոշտ կերպով անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրին` հայտարարելով, թե «Ղարաբաղը որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանզի երբեք չի հանդիսացել անկախ Ադրբեջանի մաս», Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարեց, թե հրաժարվում է ստորագրել ԱլԳ ամփոփիչ հռչակագիրը` դրանում Ղարաբաղի վերաբերյալ տեղ գտած ձեւակերպումների պատճառով:

Այս պահին հայտարարվել է չնախատեսված ընդմիջում եւ ընթանում են բանակցություններ:

Հրապարակման պատրաստմանն աջակցել է ՀՀ-ում Լատվիայի դեսպանությունը (նստավայրը՝ Թբիլիսի):




Լրահոս