«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնում է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: ոստիկանությունը հրապարակել է ժամը 15:00-ի դրությամբ իրավիճակը Երևան քաղաքում և մարզերում:
Մայիսի 22-ին, ժամը 15.00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 57 տրանսպորտային միջոց. 22-ը` Երևանում, որոնցից 15-ի վարորդները` անչափահաս, 35-ը` մարզերում, որոնցից 30-ի վարորդները` անչափահաս:
Մեկ անգամ ևս ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան: