Մայիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի Դանիել Վարուժանի անվան N 89 դպրոցում մասնակցեց վերջին զանգի արարողությանը:
Նախարարը ջերմորեն շնորհավորեց և բարեմաղթանքի խոսքեր հղեց դպրոցի շրջանավարտներին, ուսուցիչներին և տնօրինությանը: Նա մասնաորապես ասաց. «Դպրոցը և ուսուցիչն են դնում այն հիմքը, որի վրա հասակ են առնում մեր ապագա գիտնականները, բժիշկները, արվեստագետները, տնտեսագետները և մնացած մասնագետները»: Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Դանիել Վարուժանի անվան դպրոցի մանկավարժներին, որոնց ջանքները ակնահատ են նման գեղեցիկ ցերեկույթի ընթացքում աշակերտների պատրաստվածության մակարդակից:
Դիմելով շրջանավարտներին նախարարն ասաց.
«Մեր ազգը հզոր է, հավերժ է քանի որ ձեզ նման երիտասարդներ ունի: 21-րդ դարը գիտելիքի դար է և դուք պետք է ունենաք բարձր գիտելիքներ, որպեսզի կարողանաք ճանապարհ անցնել, ուժեղ և մրցունակ լինել: Ես հավատում եմ, որ վաղը ձեզանից շատերը կդառնան մեր գիտության, մշակույթի, տնտեսական ոլորտի հայտնի գործիչներ: Տարեք ձեզ հետ ձեր դպրոցի, Դանիել Վարուժանի պոեզիայի լույսը և թող այն միշտ ուղեկից լինի ձեզ՝ ձեր ամբողջ կյանքում»: