Լիպարիտ Պետրոսյանը կհետևի՞ Ժիրայր Սէֆիլյանի կոչին. Օմբուդսմենի գրասենյակից այցելել են ՔԿՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ազատազրկված «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Լիպարիտ Պետրոսյանը մայիսի 14-ից  հացադուլ է հայտարարել: Երեկ «100-ամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդ» Ժիրայր Սէֆիլյանը կոչ է արել Լիպարիտ Պետրոսյանին դադարեցնել հացադուլը: Armlur.am-ի հետ զրույցում Լ. Պետրոսյանի եղբայրը` Աշոտ Պետրոսյանն ասաց, որ ինքը երեկ խոսել է եղբոր հետ, վերջինիս առողջական վիճակը վատ էր. «Խոսել եմ իր հետ, մի քիչ թույլ էր, առողջական խնդիրներ ուներ»:

Ա. Պետրոսյանը եղբորը խորհուրդ է տվել հետևել Ժիրայր Սէֆիլյանի կոչին և դադարեցնել հացադուլը: «Նա էլ ասաց` կմտածի այդ մասին: Սպասում է հասարակության արձագանքին, բայց ես ասացի, որ անտարբերությունը գերակշռում է»,- ընդգծեց Ա. Պետրոսյանը:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ երեկ ՄԻՊ գրասենյակից են այցելել իր եղբորը և ՔԿՀ-ի ղեկավարությանը խնդրել նրան ոչ թե հեղուկ դեղեր տալ, այլ կոճակներ, քանի որ հեղուկից Լ. Պետրոսյանի մոտ սրտխառնոց և առողջական այլ խնդիրներ են առաջացել:




Լրահոս