Ինչո՞ւ պայքարից ետ կանգնեց Հովհաննես Ղազարյանը` Գազի Հովոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, Արտաշատի քաղաքապետի թեկնածությունից հրաժարվելու դիմում է գրել: Հիշեցնենք, որ նրա միակ մրցակիցը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին էր` Արգամ Աբրահամյանը:

Երկու ընտանիքների միջև առկա թշնամության մասին վաղուց է հայտնի: Ըստ մամուլի հրապարակումների` 2010-ի գարնանը Հովիկ Աբրահամյանի որդին և եղբորորդին իրենց ընկերների հետ ծեծի էին ենթարկել Ղազարյանների տաքսի ծառայության մեքենաների վարորդներին, ու կրակ բացել Ղազարյանների տան վրա: Այս միջադեպից հետո Գազի Հովոն հեռացավ երկրից և նրա հանդեպ հետախուզում հայտարարվեց։ Այն ժամանակ երկու ընտանիքներին փորձեց հաշտեցնել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Հովհաննես Ղազարյանի առաջադրումից հետո ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ երկու ընտանիքների միջև առկա թշնամանքը նոր փուլ է մտնում: Սակայն այսօր արդեն Գազի Հովոն ետ  կանգնեց պայքարից: Ի՞նչը կարող է լիներ նրա` այդպես վարվելու պատճառը: Մի՞գուցե ճնշումներն են եղել պատճառը, կամ էլ նրան ինչ-որ բաներ են խոստացել` վարչապետի որդու առջև ճանապարհ բացելու համար: Ինչևէ, բազմաթիվ անհասկանալի հարցեր կան, եթե պետք է հաներ թեկնածությունը, ապա ինչո՞ւ առաջադրեց և պայքարի կեսից ետ կանգնեց: Իսկ միգուցե դա՞ էլ էր մտնում վարչապետի և նրա որդու ծրագրերի մեջ:




Լրահոս