![](https://armlur.am/wp-content/uploads/2015/05/f07e826c3c9aca24df26954b7839f881_w670_h445_sc.jpg)
Վերջին զանգի համաքաղաքային ավարտական գլխավոր միջոցառումը Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳ նախարարության կազմակերպած համերգն էր Ազատության հրապարակում, ուր հարյուրավոր շրջանավարտներին շնորհավորելու և միջոցառման ընթացքին հետևելու էին եկել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը:
Տոնական միջոցառումը մեկնարկել է ՀՀ ԿԳ նախարարի և Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձներով։ Համերգին ելույթ են ունեցել հայկական էստրադայի հանրահայտ արտիստներ՝ լավագույն ռիթմիկ երգերով՝ հատուկ ընտրված պարահրապարակում լիարժեք տոնական տրամադրություն ապահովելու համար։ Համերգային քառաժամ ծրագիրը ընդմիջվել է հրավառությամբ։