Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Ն. Տիգրանյան փողոցից, թմրամիջոց պահելու և գործածելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արտաշես Խ.-ին և 1996 թ. ծնված Եսայի Գ.-ին: Վերջինիս մոտից հայտնաբերվել է չօգտագործված կաթոցիչ և թղթե փաթեթ, որի մեջ առկա էր չորացված, մանրացված, դեղնականաչավուն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: