Ոչ մի երկրում կրթական ոլորտի խնդիրներ չեն լուծվում միայն պետբյուջեի ֆինասավորումով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով դպրոցներում դրամահավաքությանը:
«Դպրոցական դրամահավաքը արտոնված է: Եթե կա ծնողական կոմիտե, և այնտեղ ծնղները չեն կարողանում լեզու գտնել, ներեցեք, բայց այդ խնդիրը լուծողը նախարարությունը չէ: Մենք չենք կարող մտնել ամեն դասարան: Մենք մի ծայրահեղությունից գնում ենք մեկ ուրիշը: Ծայրահեղություն էր, երբ մենք արգելեցինք դրամահավաքը: Բայց, օրինակ, դպրոցներ կան, որտեղ երեխաներն ուզում են թանգարան գնալ և այլն, բայց միշտ լինում է մի ծնող, ով զանգում է թեժ գիծ, նախարարություն և բողոքում, որ գումար են հավաքում և բոլորը թափվում են տվյալ դպրոցի գլխին»,- ասաց նախարար Աշոտյանը:
Նախարարի խոսքով՝ այլասերվել են դպրոցին օգնություն տալու երևույթը հասարակության մեջ. «Բաց կան նախադեպեր, երբ դրամահավաքը վերածվում է թանկ նվերի: Հասկանում եք՝ մենք շատ տարբեր ենք այս առումով»: