Հնդկաստանի Ութթար-Փրադեշ նահանգում ավելի քան 500 տեղաբնակներ դարձել են անոմալ շոգի զոհ:
Ալլահբադ քաղաքում ջերմաստիճանը հասել է 47.7 աստիճանի:
Իշխանությունները խորհուրդ են տալիս տեղաբնակներին շատ ջուր խմել ու ստվերում գտնվել:
Ինչպես նշում են Հնդկաստանի առողջապահության նախարարությունից, ներկայիս մահացությունների թիվն արդեն գերազանցել է 2010 թ. ցուցանիշը, երբ ևս նման անոմալ շոգ է գրանցվել:
Ընդ որում, օդերևութաբանները չեն խոստանում մինչ շաբաթվա վերջ ջերմաստիճանի նվազում: