Որ գերատեսչությունը ինչքան գումար է ծախսել. հաշվետվությունը՝ թվերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում շարունակվում է բյուջեի կատարողականի քննարկումը: Քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց յուրաքանչյուր գերատեսչության համար նախատեսված բյուջեն: Նրա խոսքով՝ նախագահի աշխատակազմի համար նախատեսվել էր 4,3 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է մոտ 100 տոկոս:

ԱԺ աշխատակազմի համար հաշվետու տարում նախատեսված է եղել 3,9 մլրդ դրամ, որից օգտագործվել է 99,3 տոկոսը: Կառավարության աշխատակազմի համար նախատեսված է եղել 10,8 մլրդ դրամ, որից կատարվել է 75,6 տոկոսը:

Ազգային անվտանգության խորհրդին հատկացվել է 415 մլն դրամ՝ աշխատակազմի պահպանման համար:

Արդարադատության նախարարությունում 20 ծրագիր է իրականացվել: Հատկացված 15,1 մլրդից օգտագործվել է գրեթե 100 տոկոսը:

Դատախազությունը հատկացված բյուջեից օգտագործել է 3,5 մլրդ դրամ: ՀՔԾ-ի կատարողականը կազմել է 99,9 տոկոս կամ շուրջ 424 մլն դրամ: Վերահսկիչ պալատին հատկացված 991 մլն-ից օգտագործվել է գրեթե 99 տոկոսը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվետու տարում 95,2 տոկոսի կատարողական է արձանագրել:




Լրահոս