ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախագահի աշխատակազմի ղեկավարից հետաքրքրվեց, թե երբ Սերժ Սարգսյանը մեկնեց Հարավային Կորեա ինչ-որ բուժումներ ստանալու, այդ գումարները պետբյուջեի՞ց են տրամադրվել, թե անձնական միջոցներից: Պատգամավորը նաև հարցադրում արեց, թե այդ այցի ժամանակ այլ մարդիկ եղե՞լ են, թե ոչ: «Կամ դա արձակո՞ւրդ է եղել, թե բուլետին»,- հավելեց Փոստանջյանը:
«ՀՀ նախագահի արձակուրդի և սպասակման հարցերը օրենսդրությամբ հիմնավորված են: Նախագահը նաև մասնավոր այցերից կարող է օգտվել իրեն ամրակցված տրանսպորտային միջոցից և իր հետ կարող են լինել անվտանգության աշխատակիցները: Այլ անձինք չեն եղել»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Վերջինս վստահեցրեց, որ պետբյուջեից որևէ ծախս չի կատարվել: «Եղել է ծախս օդանավի հետ կապված: Բայց այդ մասով հստակ չեմ կարող հիմա ասել Ձեզ»,-ասաց Սարգսյանը: