Այսօր սկսվել է Աբովյանի քաղաքապետի ընտրությունների թեկնածուների քարոզարշավը: Այս պահին ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կողմից սատարվող թեկնածու Վահագն Գևորգյանն Աբովյանում հանդիպում է իր ընտրողների հետ: Հանդիպումը կայանում է նրա կենտրոնական շտաբում, իսկ հանդիպմանն էլ ներկա են բազմաթիվ մարդիկ:
Որպես նրան ընտրելու հիմնական գործոն նշվում է կրթվածությունը, խելացի լինելը, լավ ընտանիքի զավակ լինելն ու հետագայում նաև լավ քաղաքապետ դառնալը:
Նշենք, որ քաղաքապետի ընտրությունների թեկնածուները վեցն են, իսկ գլխավորները համարվում են Արթուր Հարությունյանը (Պալաչ) և Վահագն Գևորգյանը: