Էջմիածնում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երեք տուժածներ տեղափոխվել են ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Նրանք Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ազգականներն են:
ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանից «Արմենպրես»-ը տեղեկացավ, որ Հակոբ Հակոբյանի որդին` Արմեն Հակոբյանը, եւ եղբորորդին` Արմեն Ռաֆայելի Հակոբյանը, վերակենդանացման բաժանմունքում են: «Նրանց վիճակը ծանր է, ստացել են շատ լուրջ այրվածքներ` մարմնի տարբեր մասերի, այդ թվում` շնչուղիների», ասաց Դավիդյանը:
Երրորդ տուժածը Արթուր Գասպարյանն է, ով եւս շնչափողի այրվածքներ է ստացել` 1525 տոկոս: Երեք տուժածներն էլ վերակենդանացման բաժանմունքում են: