Տաջիկստանը պահպանել է արտերկրից դրամական փոխանցումներից ամենից շատ կախվածություն ունեցող պետության կարգավիճակը: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում:
Դրամական փոխանցումների ծավալները, որոնք Տաջիկստան են ուղարկվել արտերկրից, հավասար է երկրի ՀՆԱ-ի 42%-ի: Փաստաթղթում նշվում է, որ փոխանցումների 90%-ը երկիր են մտնում Ռուսաստանից:
Այս կապակցությամբ Ռուսաստանում տնտեսական աճի դանդաղումն ու ռուբլու դևալվացիան զգալիորեն բացասական ազդեցություն են թողնում Տաջիկստանի տնտեսության վրա: