“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանն առաջիկայում տևական ժամանակով բացակայելու է երկրից: Նա ամենայն հավանականությամբ նոյեմբերի 11-ից 10 օր շարունակ աշխատանքային այցերով շրջագայելու է արտերկրում: Թերթի աղբյուրների վկայությամբ` նա մտադիր է 10 օր էլ արձակուրդ մեկնել: Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, ըստ էության, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս տեղեկությունները: Նա, մեր հարցին ի պատասխան, ասաց. “Սերժ Սարգսյանի այցերի մասին նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է պատշաճ կարգով և ժամանակին”:
Մինչ այդ, նկատենք, որ քաղաքական դաշտի անորոշությունը հաջորդ շաբաթվանից ևս 20 օր կշարունակվի, մինչև ՀՀԿ առաջնորդը վերադառնա: