Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանը մեկ ամիս առաջ տուգանվել էր. Արմեն Երիցյանը մանրամասներ ներկայացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից պարզաբանում խնդրեց գազալցակայաններում տիրող իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ երեկ Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով այրվածքներ էին ստացել Հակոբ Հակոբյանի եղբայրը, եղբորորդին, ինչպես նաև գազալցակայանի աշխատակիցը:

Արմեն Երիցյանը նշեց, որ այդ գազալցակայանը մեկ ամիս առաջ տուգանվել է: «Մեր կողմից վեց ամիս առաջ տուգանվել է  մեկ միլիոն դրամով: Մեր կողմից ասվել է, որ թերությունները վերացնեն, բայց չեն վերացրել», – հայտնեց նա:

Երիցյանը տեղեկացրեց, որ երեկ հանձնարարել է բոլոր գազալցակայաններում ստուգումներ անցկացնել, որի արդյունքները կներկայացվեն վարչապետին, իսկ թերությունների դեպքում էլ դրանք կարող են փակել: Վարչապետն էլ հանձնարարեց խիստ լինել:

Հավելենք, որ բոլոր վիրավորվածներն էլ երեկ եղել են վերակենդանացման բաժանմունքում` շոկային վիճակում:




Լրահոս