Ստեփան Մարգարյանը հետաքրքրվեց Վրաստանի հետ հարաբերություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին հարց ուղղեց հայ-վրացական հարաբերությունների մասին: Պատգամավորն ընդգծեց, թե հայտնի է, որ  Հայաստանը գնում է դեպի ԵՏՄ, Վրաստանը՝ ԵՄ: Նա հետաքրքրվեց, թե արդյոք սա խոչընդոտ չէ երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:

Կարեն Նազարյանը նախ նշեց, որ Վրաստանի հետ Հայաստանն ունի կառուցողական հարաբերություններ: Նրա խոսքով, բարեկամական ու թափանցիկ հարաբերությունների միջոցով ստացվում է վեր հանել բոլոր խնդիրներն ու դրանք լուծել: ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ Վրաստանի հետ խնդիրներ չկան:

Ստեփան Մարգարյանը նաև հայտնեց, որ տարիների ընթացքում Վրաստանի հետ ստորագրվել են տարբեր միջպետական պայմանագրերը, և հետարքրքվեց, թե  արդյոք հիմա այդ պայմանգրերը թարմացնելու կարիքը չկա:

«Շատ վատ է, որ մենք խնդիրներ չունենք, ես դա համարում եմ վատ, որովհետև հնարավոր չէ, որ երկու հարևան երկրներ խնդիրներ չունենան: Վատն այն չէ, որ մենք թշնամիներ չենք, սակայն եթե չկան խնդիրներ, չկան հարաբերություններ»,-հավելեց Մարգարյանը:




Լրահոս