«Բորուսիա»-ն ամռանը տրանսֆերի կհանի Գյունդողանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հաստատել է, որ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի տրանսֆերն ամռանը հանվելու է վաճառքի: Նշենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստը հրաժարվել էր երկարաձգել «Բորուսիա»-ի հետ գործող պայմանագիրը: Այն ավարտվում է 2016թ.-ի ամռանը:

«Գյունդողանը կհեռանա ամռանը, և դա անվիճելի փաստ է: Դա ոչ թե մեր ցանկությունն է, այլ նրա: Երբ իմացանք Գյունդողանի որոշման մասին, նրան ասացինք, որ տրանսֆերի ենք հանելու առաջիկա պատուհանի ժամանակ»,-նշել է Վացկեն:

Իլկայ Գյունդոգանին ձեռք բերելու համար պայքարում են «Բարսելոնա»-ն, Մադրիդի «Ռեալ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու Մյունխենի «Բավարիա»-ն:




Լրահոս