Daily mail-ը փոքրիկ սիրիացի տղայի սրտառուչ հարցազրույցի տեսանյութ է հրապարակել, որում փոքրիկն ասում է, որ նա չափազանց սոված է, որ նա ու իր ընտանիքի անդամները ստիպված են խոտ ուտել գոյատևելու համար: Դատելով արտաքինից՝ փոքրիկն 5 տարեկանից ավելի չի լինի:
Փոքրիկը նաև պատմել է, որ արդեն 2 օր է` ոչինչ չի կերել և ցանկանում է հաց ուտել: Երեխան նաև ասել է, որ այնքան երկար հաց չի կերել, որ արդեն մոռացել է հացի համը: