«Եթե օրենք է, բոլորի համար է». Արմեն Երիցյանը ստուգումներ կանցկացնի՞ Ծառուկյանի և վարչապետի գազալցակայաններում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն անդրադարձավ օրեր առաջ Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող գազալցակայանի պայթյունին, որի հետևանքով երեք վիրավորներ կային:

Լրագրողների այն դիտարկմանը, թե պարտադիր պետք է դժբախտ դեպք լինի, որ ստուգումներ լինեն, նախարարը նշեց. «Վարչապետի հանձնարարականից հետո ստեղծվել է խումբ, որը երկուշաբթի օրվանից ստուգումներ կկատարի բոլոր գազալցակայաններում: Ստուգումներ եղել են, տուգանքներ` ևս: Մարդիկ պետք է հասկանան, որ պետք է ավել գումար ծախսեն, որպեսզի այդպիսի դեպքեր չլինեն: Ստուգումները պարբերաբար արվում են»:

Արմեն Երիցյանը նշեց, թե իր համար ամենևին էլ կարևոր չէ` ում է պատկանում այս կամ այն գազալցակայանը: Լրագրողի այն դիտարկմանը, թե գազալցակայաններից շատերը պատկանում են Գագիկ Ծառուկյանին և վարչապետին,  նախարարը նշեց. «Ես չգիտեմ` որը ում է  պատկանում:  Այն 25-ը, որ հանել եմ, ետևում քիչ մարդիկ չէին կանգնած: Եթե օրենք է` օրենքը բոլորի համար է, բայց թե որը ումն է, ես չեմ կարող ասել և չի էլ հետաքրքրում»:




Լրահոս