Սիրիայի հնագույն քրիստոնեական Մաալյուլյա քաղաքի` իսլամիստների գրավումից մեկ տարի անց կյանքը վերադառնում է: Օրերս քաղաք են բերել հնադարյան զանգերը, որոնք, ինչպես տեղեկացվում էր, առևանգվել էին իսլամիստների կողմից: Տեղի հոգևորականությունը չի բացահայտում վերադարձման մանրամասները, միայն հայտնի է, որ մի ամբողջ օպերացիա է իրականացվել:
Մաալյուլյան հնագույն սիրիական քաղաք է` Դամասկոսից 55 կմ հյուսիս-արևմուտք: Պատերազմից առաջ էլ այն չափազանց փոքր քաղաք է եղել: Այստեղ ընդհանուր առմամբ 5000 մարդ է ապրել, ովքեր գումար են վաստակել ուխտագնացների ու զբոսաշրջիկների շնորհիվ: Երբ երկու տարի առաջ քաղաք առաջին անգամ ներխուժել են իսլամիստ զինյալները, բնակչության մեծ մասը դիմել է փախուստի ու Մաալյոլյա չի վերադարձել մինչ օրս:
Քաղաքը գտնվում է բարձրադիր գոտում՝ լեռների վրա, և սրա շնորհիվ քաղաքի բնակիչները պահպանել են իրենց կրոնը, լեզուն՝ այստեղ մինչ օրս խոսում են արամերեն, որով խոսել է նաև Հիսուս Քրիստոսը: