Մայիսի 27-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի և ՀՀ ՔԿ Տավուշի մարզային վարչության ծառայողները, մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 1938 թ. ծնված Լավրենտ Բ.-ի տանը, որի 2-րդ հարկի հյուրասենյակի պահարանի տարբեր դարակներից, ինչպես նաև տան 1-ին հարկի պատին փակցված աշխարհագրական քարտեզի հետևից, հայտնաբերվել է 40.7 գ դեղնականաչավուն կանեփանման զանգված, իսկ տնից մոտ 20 մ հեռավորության վրա գտնվող այգուց՝ կանեփի 45 թուփ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: