«Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել». Վահան Հովհաննիսյանը թոշակի անցնելուց հետո ցանկանում էր խմբագրել իր գրածները (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հայ քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ, կյանքի վերջին տարիներին Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսը:

11303632_826807340722623_1220455574_n

Շնորհանդեսին ներկա էին  նրա մայրը, որդին, հարազատները, կուսակցական ընկերները, պարզապես մարդիկ, ովքեր ճանաչել են Հովհաննիսային: Armlur.am-ի թղթակցի փոխանցմամբ, երիտասարդ դաշնակցականները հատվածներ ընթերցեցին Հովհաննիսյանի գրքից: Իսկ Վահան Հովհաննիսյանի մայրը` Սյուվերա Հովհաննիսյանը, շնորհանդեսի ողջ ընթացքում արտասվում էր, միևնույն ժամանակ հպարտություն ապրելով, որ նրա նման որդի է ունեցել:

11286537_915406661865380_227457653_o

11297279_915406781865368_576162989_o

Ներկաներից Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասում է. «Ավելի սուր բանավեճեր, քան իմ ու Վահանի միջև է եղել, խորհրդարանում դժվար էր պատկերացնել»: Աշոտյանը կարոտում է Վահան Հովհաննիսյանին այնպես, ինչպես բոլորը:  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն էլ Վահան Հովհաննիսյանին նայում է որպես մեծ քաղաքական գործիչ:

Հովհաննիսյանի կուսակցական ընկեր, Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշում է, որ Վահան Հովհաննիսյանի մտքերը միայն այս հոդվածաշարով չէ, որ արտահայտվում են: «Վահանին հաջողվեց իր մտքերը շարադրել»,- ասում է պատգամավորը:

Քրիստինա Աղալարյան, Տիգրան Սարգսյան

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս