Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Ռուսաստանի և Ղազախստանի գործընկերներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում հանդիպել է ԵԱՏՄ անդամ երկրների` Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարներ Ալեքսանդր Կոնովալովի և Բերիկ Իմաշևի հետ:

Հանդիպմանը քննարկվել են արդարադատության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցության հեռանկարները: Կողմերն անդրադարձել են առաջիկայում համատեղ ծրագրերի նախագծման հնարավորություններին՝ առանձնացնելով առաջնահերթությունները:

Հանդիպմանն անդրադարձել են արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների աշխատանքային սահմանափակումների վերացման, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում հաշվառման և անարգել աշխատելուն առնչվող հարցերին:

ՀՀ արդարադատության նախարարը կարևորել է ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի առաջադիմական փորձի կիրառման հնարավորությունը՝ ոչ միայն ազատական օրենսդրության, այլև արդարադատության ոլորտում գործող էլեկտրոնային համակարգի առանձնահատկությունների կիրարկման հարցերում: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում համատեղ ծրագրային քարտեզ ստեղծել, որով էլ հետագայում կիրականացվեն որոշակի ծրագրեր: Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքներ տանել ԵԱՏՄ համագործակցության ամրապնդման ուղղությամբ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս