Մյունխենի «Բավարիա»-ն առաջարկ է արել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին: Նշենք, որ նրան Դորտմունդի «Բորուսիա»-ն այս ամռանը հանելու է տրանսֆերի:
Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ ֆուտբոլիստին առաջարկվել է եռամյա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով:
Ավելի վաղ Գյունդոգանը հրաժարվել էր երկարաձգել «Բորուսիա»-ի հետ գործող պայմանագիրը, որն էլ ավարտվում է 2016-ի ամռանը: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնա»-ն, Մադրիդի «Ռեալ»-ը ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: