Տաքսու վարորդը մեքենայի մեջ թմրանյութ է պահել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունից Armlur.am-ը տեղեկանում է, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 29 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Հարություն Դ.-ին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ, իսկ իր վարած «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայից Հարություն Դ.-ն ներկայացրել է նմանատիպ զանգվածով թղթե փաթեթ:

Վերջինս հայտարարել է, որ հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց է, պատկանում է իրեն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս