«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը գործարկել է թվով 56-րդ՝ «Տերյան» մասնաճյուղը: Մասնաճյուղը գտնվում է Սայաթ-Նովա 7 հասցեում:
«Տերյան» մասնաճյուղի գործարկումը բանկի կողմից նախաձեռնված և անընդհատ իրականցվող մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է: Այս մասնաճյուղը հանդիսանում է այս տարի բանկի կողմից Երևան քաղաքում գործարկված մասնաճյուղերից երկրորդը, իսկ Հայաստանում բացված մասնաճյուղերից՝ չորրորդը: Այս տարի բանկը ակնկալում է բացել ևս երկու մասնաճյուղ մարզերում:
Մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով` հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար: Նորաբաց մասնաճյուղում կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան շուրջօրյա կատարել գործարքներ ՝ կոմունալ վճարումներ (Էլեկտրոէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, Orange, VivaCell, Beeline): Ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում:
Բանկի բոլոր կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:
Ս.թ. հունիսի 1-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի նորաբաց «Տերյան» մասնաճյուղում հաճախորդները կստանան վարկեր և վարկային գծեր 1%-ից ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ ավանդ ներդնելու դեպքում գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով: American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիներն էլ կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից:
«Տերյան» մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկում գործող ծառայությունները իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:
Միացե՛ք մեզ հետևյալ հղումներով՝
www.facebook.com/acbacreditagricolebank