Ինչպես տեղեկանում են ՀՀ ՏԿԱԻՆ-ից` հունիսի 1-ին, ժամը 23.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում արջը մտել է Ց. Մ.-ի տան բակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Տեղեկատվություն է ստացվել, որ Ց.Մ.-ի տան բակից լսվում են արջի ձայներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի պետը եւ կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը:
Պարզվել է. որ արջն արգելափակվել է տան ցանկապատի փշալարերի մեջ:
Փրկարարները կենդանաբուժի հետ քնեցրել են կենդանուն, ազատել փշալարերից եւ տեղափոխել անվտանգ տարածք:
Այնուհետեւ կրկին ահազանգ է ստացվել, որ արջն արթնացել է եւ կրկին մոտենում է բնակելի հատվածին. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Տարածքը հետախուզվել է, արջը չի հայտնաբերվել: