«ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության կապակցությամբ օրակարգը դեռևս ձևավորված չէ, սակայն դրա համար ժամանակը կգա, – հայտարարել է Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը Թբիլիսիում իր վրացի գործընկեր Գեորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերով՝ Էստոնիան աջակցում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամացկությանն ու հավատարիմ է Բուխարեստում եվրոատլանտյան դաշինքի գագաթնաժողովին ընդունված հռչակագրին, հայտնում է Новости Грузия-ն:
«… Բնականաբար, դեռևս չի ձևավորվել սա իրականացնելու համար օրակարգը: Այդ իսկ պատճառով էլ այսօր այս կապակցությամբ հստակ գրաֆիկ մշակել չի հաջովի, սակայն դրա ժամանակն էլ կգա»,- հայտարարել է Էստոնիայի նախագահը:
Սրա հետ մեկտեղ Թոոմաս Հենդրիկ Իլվեսն ասել է նաև Վրաստանում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին: