Քրեական օրենսգրքում փոփոխությունների մի մասը կատարվել են կոնկրետ դեպքի կապակցությամբ. նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի հայեցակարգում արված փոփոխությունները: Մինչ դրանք ներկայացնելը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ մինչ այժմ Քրեական օրենսգրքում արդեն մոտ 100 փոփոխություն ու լրացում է կատարվել։

«Պետք է նշել, սակայն, որ շատ հաճախ արված փոփոխությունները ոչ թե շտկել են վիճակը, այլ ընդհակառակը՝ ավելացրել են օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները։ Փոփոխությունների մի մասը կատարվել են պահի ազդեցության տակ, կոնկրետ դեպքի կապակցությամբ` առանց հաշվի առնելու օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունը, մյուսները զուրկ են կրիմինալոգիական հիմնավորվածությունից կամ հակասում են քրեական իրավունքի տեսության ժամանակակից միտումներին», – նշեց նա։

Մանուկյանը նաև ընդգծեց, որ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների ու լրացումների մի զգալի մասը աչքի է ընկնում լեզվական անճշտություններով և շատերն արդյունավետ չեն:




Լրահոս