Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է Բրյուսելում տեղի ունեցած «Արդարադատությայան մատչելիությունը երեխաների համար Եվրոպայում և այլ տարածաշրջանում» քաղաքական քննարկումներին։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԵՄ Հիմնարար իրավունքների գործակալության կազմակերպած համաժողովին քննարկվել են անչափահասների իրավունքների պաշպանության արդի հիմնահարցերը, քրեական և քաղաքացիական դատավարության ընթացակարգերին երեխաների ընգրկման խնդիրները, այդ ոլորտում անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները։
Միջոցառման շրջանակում նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ–ի մի շարք ներկայացուցիչների հետ, քննարկվել են նշված ոլորտներում համագործակցության ամրապնդման հնարավոր ուղիները, դատաիրավական բարեփոխումների ընթացքում անչափահասների իրավունքների երաշխավորման մեխանիզմների կատարելագործման ուղիները: Առաջիկայում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել ։
Բրյուսելյան այցի շրջանակում նախարարի տեղակալը նաև աշխատանքային հանդիպումների ընթացքում ԵՄ արտաքին հարաբերությունների գերատեսչությունում քննարկել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության մի շարք առաջնային և ընթացիկ հարցեր։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն