Բայց մենք Էռնեկյանի հետ պայմանավորվել էինք, որ պիտի վճարեին այս շաբաթ. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում Անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահ Արման Սահակյանը ներկայացրեց մի նախագաիծ, որով առաջարկում էր փոփոխություն կատարել նախկինում ընդունված որոշումներից մեկի մեջ:

Ըստ այդմ, առաջարկվում էր փոփոխություն կատարել «Տանգո» ՓԲԸ-ի կողմից ՀՀ-ի սեփականություն հանդիսացող Կառավարական թիվ 2 մասնաշենքի, ինչպես նաև «Արարատ» ռեստորանի ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Կառավարական թիվ 2 մասնաշենքի գնման նպատակով սահմանված վճարումների կատարման ժամանակացույցում:

«Գնորդը, որպես գույքի գնամ կանխավճար, պայմանագրի օրվա կնքումից հետո 3 բանկային օրվա ընթացքում «Արարատ» ռեստորանին պետք է վճարի 140 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Բանակցությունների արդյունքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված կանխավճարը վճարել 10 բանկային օրվա ընթացքում` 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով»,- նշեց Սահակյանը:

«Պարոն վարչապետ, հաշվի առնելով, որ 7 միլիոնից իրենք 4 միլիոն վճարել են, այդ 3 միլիոնը պիտի վճարվեր մարտ ամսին, և այդ ժամկետը երկարացնում ենք մինչև հուլիսի 1-ը»,- հավելեց նա:

«Բայց մենք Էռնեկյանի հետ պայմանավորվել էինք, որ պիտի վճարեին այս շաբաթ»,- հակադարձեց Աբրահամյանը: «Մի մասը՝ հարկային պարտավորությունների մասով արդեն վճարված է, ուղղակի մենք ժամկետը գրել եք, մինչև այդ հաստատ կվճարեն»,- նշեց Սահակյանը: «Հայկ, չե՞ն վճարել էդ փողը»,- հարցրեց Աբրահամյանը, ինչի ի պատասխան`  ներկայացուցիչը արձագանքեց, որ կվճարեն այսօր:




Լրահոս