Երեւան Ջուրը իր սպառողներին զգուշացնում է «Տանդեմ Պեյմինթս»-ով վճարումներ չկատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան Ջուր ՓԲԸ-ն տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ դադարեցվել է Տանդեմ Պեյմինթս ՍՊԸ-ի հետ պայմանագրի գործողությունը՝ վերջինիս տերմինալների միջոցով Երեւան Ջուր ՓԲԸ-ի ծառայությունների դիմաց վարձավճարների ընդունման վերաբերյալ:

Պատճառը՝ Տանդեմ Պեյմինթս ՍՊԸ-ի կողմից պայմանագրի խախտումն է, ինչի հետեւանքով  Երեւան Ջրի հանդեպ կուտակվել է զգալի դրամական պարտավորություն:

Երեւան Ջուրը դիմում է իր բաժանորդներին այսուհետ խուսափել «Տանդեմ Պայմինթս»-ի տերմինալներով վճարումներից, միաժամանակ տեղեկացնելով, որ արդեն իսկ կատարած վճարումները մնում են ուժի մեջ:




Լրահոս