Այդ ընկերություններում դուք գնացեք, վարքագիծը նայեք: Այսօր լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչու հարկային կամ մաքսային մարմինները ֆինանսական կամ այլ տիպի չարաշահումներ չեն հայտնաբերում Հովիկ Աբրահամյանի կամ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընկերություններում, ասաց Ֆինանսների նախարարը:
«Քո համար շատ կարեւոր է, որ հնչեցնես Հովիկ Աբրահամյանի եւ իմ՝ Գագիկ Խաչատրյանի անունը, որ հնչեղություն ապահովեք», – նշեց նա: Լրագրողի այն դիտարկմանը, թե հնչեղություն ապահովելու համար կան Ալեքսանդր Սարգսյանը և Միքայել Մինասյանը, Գագիկ Խաչատրյանն արձագանքեց. «Ովքե՞ր են դրանք»:
Ճշգրտմանը, թե Սերժ Սարգսյանի եղբայրն ու փեսան, նախարարը նշեց. «Հետո՞», ապա հավելեց. «Հիմա ես որ քո բարեկամների գործունեությունը սկսեմ ուսումնասիրել…», ապա հավելեց. «Մենք բոլորին նայում ենք ոչ թե անուններով, պաշտոններով, նայում ենք որպես տնտեսվարող, ռիսկերի համակարգ գոյություն ունի, ռիսկերի չափանիշներով եւ այդ չափանիշների համարժեք էլ գործողություններ ենք կատարում: Եթե ավելի խորանաք, կտեսնեք, որ մեր նկատմամբ ինչքան հարաբերություններ են փոխվում հենց այդ պատճառով»: Այն դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանը խաղի կանոններով է խաղում, նախարարը պատասխանեց` «Իհարկե»: