Գեղեցկության սրահից գողացել է 200 հազար դրամանոց բջջային (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղեցկության սրահի տեսախցիկներն արձանագրել են գողության դրվագը. ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին, խնդրում ենք հայտնել

Գեղեցկության սրահի տեսախցիկներն արձանագրել են գողության դրվագը. ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին, խնդրում ենք հայտնելԵրևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է գեղեցկության սրահից 200.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսի գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:2015 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 10:15-ին, Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 25 հասցեում գտնվող գեղեցկության սրահի գանձապահի սեղանի վրայից գաղտնի հափշտակվել է 200.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով:Նախաքննության ընթացքում առգրավվել են տվյալ գեղեցկության սրահի տեսանկարահանող սարքի՝ գործի համար նշանակություն ունեցող ժամանակահատվածի տեսագրությունները:

Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում ՝պարզելու տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը, որի լուսանկարները ներկայացված են կից։

Ովքեր ճանաչում են  պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:

unnamed (1)




Լրահոս