Առաջարկվում է խթանել արբիտրաժային համակարգի ձևավորումը ՀՀ-ում. Արդարադատության փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց «Քաղաքացիական օրենսգրքում», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Այդ փոփոխություններում առաջարկվում է խթանել արբիտրաժային ինստիտուտի կայացմանը, որը կթեթևացնի դատարանների աշխատանքը, ծագած վեճերն ավելի արդյունավետ ձևով կլուծի և այլն:

Նա հանձնաժողովի նախագահին առաջարկեց նախագծերը ճանաչել անհետաձգելի և 24 ժամյա ռեժիմով ընդունել: Հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն էլ ասաց, որ դժվար թե գալիq նստաշրջանում հնարավոր լինի քննարկել այս հարցը: Հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանն էլ առաջարկեց այն ընդգրկել արտահերթ նստաշրջանի օրակարգ: Նախագիծը հանձնաժողովի անդամների կողմից ընդունվեց:




Լրահոս