Tagesspiegel գերմանական թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Գերմանիայի առաջին դեմքերն ու կառավարության անդամները չեն այցելի Բաքվում առաջին Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 12-ին:
«Կանցլեր Անգելա Մերկելը Բաքու չի գնա: Բացի այդ, ՆԳ նախարար Թոմաս դե Մեզերը, ով սպորտի կուրատոր է, ևս հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք այցելելուց: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ևս հունիսի 12-ին չի մեկնի Բաքու»,-գրում է թերթը:
Հոդվածի հեղինակ Կլաուդիա ֆոն Զալզեն Բաքվում չլինելու պատճառ է անվանում Ադրբեջանում բազմաթիվ քաղբանտարկյալների առկայությունը: