Ձեր հայտարարությունները ԱԺ կայքում դրված են, ի՞նչն է խանգարում Գլխավոր դատախազությանը դրանք վերցնել. Վ. Այվազյանը՝ Ա. Մանուկյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ներկայացրեց մի քանի մոտեցումներ ու փաստեր գազի սպառման խախտումների հետ կապված, որը Գլխավոր դատախազության համար պետք է հիմք լինի իրավական ընթացակարգ սկսելու համար: Հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը համամիտ չէր պատգամավորի հայտարարությունների հետ:

Վերջինս նշեց. «Այս ամենն, ինչը դուք ասել եք, ԱԺ-ի կայքում դրված է, և ի՞նչն է խանգարում Դատախազությանը վերցնել այն և ընթացակարգ տալ: Մենք մոտավորապես մեկ շաբաթ խոսել ենք այս մասին: Ես չեմ հասկանում՝ ինչ եք ուզում սրանով անել»: Վարդան Այվազյանի խոսքով՝ Արամ Մանուկյանի այս հայտարարությունները հիմք չեն կարող հանդիսանալ իրավական ընթացակարգ սկսելու համար. «Կարող եք մի հատ օրինակ ասել, որ էս ինչ ՍՊԸ-ն քիչ է օգտագործել, տեսուչն էլ շատ է գրել: Մի դեմք կարո՞ք եք նստել, գրել, բերել: Ես չեմ ուզում` ավելորդ լարվածություն ստեղծվի սպառողների մոտ»:

Իսկ նախագծի եզրակացության չտրամադրման և ըստ այդ կանոնակարգի խախտման հետ կապված Վարդան Այվազյանն ասաց, որ որևէ խախտում տեղի չի ունեցել, քանի որ 30-օրյա ժամկետը հաշվարկվել է քառօրյայից քառօրյա և որևէ ժամանակային խախտում տեղի չի ունեցել: Պատգամավորն էլ զարմացավ. «Էդ նոր օրենք ե՞ք գրել: Խախտում կատարել եք, ասեք, որ կատարել եք ու եկեք անցնենք առաջ: Ես ասեցի, որ չեմ կենտրոնանում դրա վրա»:




Լրահոս