6-7 տարի այս երկու՝ ՀԷՑ-ի և գազի համակարգում կես տոկոս կորուստների նվազում չի եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլոր բարեգործությունները, որ արել է էլեկտրացանցը, արել է իշխանությունների առաջարկով՝ իրենք եկեղեցու կառուցման հովանավորչություն են արել, մշակութային փառատոններ են կազմակերպել, հազար ու մի բարեգործական շինարարություն են արել, տարեկան մոտ 4 մլրդ դոլարի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Եվ եթե Բիբինը գալիս  է այստեղ ու համարձակ է խոսում, դա նշանակում է՝ Բիբինն ասում է՝ «ես ձեր ասելով եմ արել, չէ որ դուք տեղյակ եք, ձեր առաջարկով եմ արել: Եվ հիմա ինչ իրավունքով ես ասում, որ ծախսեր եմ արել»: Վերջին հաշվով տեսաք, որ Բիբինը խոստովանեց, որ այս ամենից իշխանություններն են շահում», – նշեց Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ինչքան կորուստները մեծ լինեն, այնքան բյուջե շատ փող կմտնի, ինչքան կորուստները շատ եղավ, այնքան ստվերը մեծ կլինի և գողանալու տեղ կլինի. «6-7 տարի այս երկու՝ ՀԷՑ-ի և գազի համակարգում կես տոկոս կորուստների նվազում չի եղել: Էդ ո՞նց: Հարյուրավոր, միլիոնավոր միլիոնների ներդրումներ են եղել, բայց կորուստները չեն պակասել: Իրենք շահագրգռված չեն իջեցնել կորուստները, քանի որ իրենց բաժինը կփոքրանա: ՀԷՑ-ն անում է իշխանությունների հետ համաձայնեցված քայլեր: Սրա արդյունքում քանդվում է համակարգը: Եթե այսպես շարունակվի, համակարգը կվերանա, հասարակությունը գազ ու հոսանք չի ունենա: Եվ դա չի մտահոգում իշխանություններին»:




Լրահոս