Հունիսի 6-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն 39-ամյա Վիկ Դարչինյանը կփորձի նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոս: Նրա մրցակիցը կլինի 28-ամյա արգենտինացի Խեսուս Կուելլարը: վիճարկվում է WBA (regular) տիտղոսը` կիսաթեթև քաշային կարգում:
«Ես մեծ փորձ ունեմ և տեսնում եմ նրա թույլ կողմերը: Նա ցատկում է մրցակցի վրա, գնում է առաջ` փորձելով հոգնեցնել մրցակցին: Ինձ հետ նա այդպես չի կարողանա վարվել: Ֆիզիկապես նրանից ուժեղ եմ: Ես կօգտագործեմ իմ փորձը, սակայն ցույց կտամ, թե որքան ուժեղ եմ ֆիզիկապես: Ցանկանում եմ ցույց տալ ողջ աշխարհին, որ տարիքը նշանակություն չունի: Քանի՞ տարեկան է Հոփկինսը. 51 կամ 52: Կարևորը տարիքը չէ, այլ մոտիվացիան և ծարավը»,-նշել է Վ. Դարչինյանը: