Armlur.am-ի տեղեկություններով՝ հունիսի 5-ին կեսգիշերն անց, գողություն կատարելու կասկածանքով Վարդենիսի ոստիկանությունում են հայտնվել Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ համայնքի ղեկավար Վարդան Մարգարյանն՝ իր «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենայով և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Վարդենիսի մասնաճյուղի ենթակայանի հերթապահ Գագիկ Առաքելյանը:
Գյուղից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանք գողացել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող մետաղյա լարերի փաթաթաններ: Սակայն, այս պատմության մեջ ամենաուշագրավն ու նույնիսկ զավեշտալին այն է, որ համայնքի ղեկավարը մետաղալարարը գողացել էր իր հողամասը ցանկապատելու նպատակով:
Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին կատարվածը և հավելեցին՝ կատարվում է քննություն: