2015 թվականի մայիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 2897 զանգ:
Ստացված զանգերից 911-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 213 զանգ՝ նպաստների (ընտանիքի անապահովության), 945 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև երեխայի խնամքի նպաստի (56), բժշկասոցիալական փորձաքննության (25), ավանդի փոխհատուցման (82) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Մայիս ամսին ստացվել է 22 բողոք, որից 6–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 5-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, իսկ 11-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին