«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամները ոչ մի քաղաքական ուժի հետ չեն համագործակցում:
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց խմբի անդամ Լևոն Զաքարյանը: Խմբի մյուս անդամ Մաքսիմ Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ քաղաքական ուժերի կողմից համագործակցության մասին պաշտոնական հայտարարություն չի արվել, սակայն մայիսի 27-ին կայացած բողոքի ակցիային որոշ կուսակցություններ ներկա եղել են.
«Պաշտոնապես հայտարարություն չի եղել: Ամեն դեպքում մայիսի 27 -ին Ազատության հրապարակը բազմամարդ էր ու բոլոր կուսակցություններից մարդիկ եղել են»:
Արփինե Թովմասյան