Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից մեկը դժբախտ պատահարի զոհ է դարձել: Գործարանի քարերից մեկն ընկել է աշխատակցի գլխին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել կոմբինատի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանից: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքը իսկապես տեղի է ունեցել. «Այս պահին տեղում աշխատում են իրավապահ մարմինները»:
Ինչպես Armlur.am-ին փոխանցեցին կոմբինատից, մահացածի տղան նույնպես աշխատում է այնտեղ և դեպքը տեղի ունենալու պահին այնտեղ է եղել, սակայն, փառք Աստծո, նրա հետ ամեն ինչ կարգին է: Կոմպինատը պատրաստ է ամեն ինչով օգնել տուժողի ընտանիքին և հայտնում է իր ցավակցությունը: