«Ցանկացած պահի կհայտնվի Հմայակի նման ժողովրդին դավաճանած շան ականջներ կտրող արժանապատիվ մարդը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

«Ալյանս» կուսակցության հանրային հարցերի հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Եթե «Ալյանս» կուսակցությունն   ու  Տիգրան Ուրիխանյանը  անձամբ  բոլորի  աչքի  առաջ  պայքար  են  ծավալում իշխանությունների  վարած  կուրսի  դեմ, երկրում  տեղի  ունեցող  առանձին  վերցված  և  ընդհանուր  բոլոր ապօրինությունների, լկտիության, գողության  ու  թալանի  դեմ  և  այդ  ժամանակ  ինչ-որ  մեկը  անձնական  վիրավորանք  է հասցնում  Ուրիխանյանին  ու  փորձում  վարկաբեկել  «Ալյանսին», ուրեմն  պարզ  է  չէ` ում  է  դա  ձեռնտու  և  ում  պատվերն է:

Խոսքը  այս  պահին  գնում  է  իբր  քաղաքագետ  ժամանակին  «կոպերատիվ»  ընդդիմադիր  աշխատած  Հմայակ Հովհաննիսյանի  մասին:  Պաշտոնապես  հայտնում  ենք, որ  արժանապատվությունը  մեր  թիմում  առաջնային  արժեք  է, և ցանկացած  պահին  կհայտնվի  այն  արժանապատիվ  մարդը, ով  ժողովրդի  շահը  պաշտպանողին  իշխանությունների պատվերով  անձնապես  վիրավորելու  համար  կկտրի  Հմայակի  նման  ժողովրդին  դավաճանած  շան  ականջները: Ու  նաև մի  հորդոր  Հմայակին` սեփական  տարածքդ  ապօրինաբար  սեփականացնելու  արդյունքում  կորցնելու  պատճառով  մի փորձիր  ուրիշին  վիրավորելու   միջոցով  աղմուկ  բարձրացնել»:




Լրահոս