Վահան գյուղում զանգվածային թունավորման պատճառը թութն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնը մայիսի 6-ին առավոտյան՝ ժամը 9:15-ին, առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Ճամբարակի առողջության կենտրոն են տեղափոխվել Վահան գյուղի բնակիչներ: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ հոսպիտալացված անձինք կերել են թութ՝ գնված երեկ միևնույն մարդուց:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային տեսուչներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են Վահան գյուղ և տեղում ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հավաքել պահանջվող տեղեկությունները, շրջայց կատարել, նաև՝ բնակիչների մոտ հայտնաբերված թութն ուղարկել լաբորատոր փորձաքննության:

Ծառայության մասնագետները շարունակում են աշխատանքները տեղում:




Լրահոս