Daily Mail-ը գրում է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմից վերահսկվող տարածքներից փախստականները բարեհաջող կերպով ժամանել են Քոբանիից 40 մղոն հեռավորության վրա գտնվող Թել Աբյադի քաղաք:
Հրատարակչությունը գրում է, որ բազմաթիվ սիրիացի կանայք, երեխաներ ու տղամարդիկ փախուստի էին դիմել ԻՊ կողմից վերահսկվող տարածներից և քրդերի կողմից վերահսկվող տարածքներ հասնելուն պես մեծ խանդավառությամբ հանել են ԻՊ կողմից պարտադրվող սև բուրքաները (դեմքը եւ գլուխը ծածկող հագուստ)՝ կրկին զգալով ազատությունը:
«Այդ կանայք սկսեցին հանել իրենց սև զգեստները, սկսեցին ցնծալ ու ուրախանալ, որ կրկին ազատ են»,- հայտնում է դեպքին ականատես լրագրող Շերվան Դերվիշը: