Հայտնաբերվել է վթարի արդյունքում Դեբետ գետում հայտնված դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էինք, հունիսի 4-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հաղպատ գյուղի եկեղեցու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Դեբեդ գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Այրում հատվածի 7-րդ կմ-ին «ՎԱԶ 2121» մակնիշի 34 ZA 719 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել Դեբեդ գետը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ գետից ինքնուրույն դուրս է եկել 1994 թ. ծնված Վ. Ս.-ը, ով հրաժարվել է հոսպիտալացումից և տեղեկացրել է, որ ավտոմեքենայում են գտնվում իր հայրը` 1975 թ. ծնված Ա. Ս.-ը և պապը` 1950 թ. ծնված Վ. Ս.-ը:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան, որտեղ հայտնաբերվել է Ա. Ս.-ի դին. այլ քաղաքացի չէր գտնվել:

Հունիսի 7-ին, ժամը 08.05-ին 4 հրշեջ-փրկարար վերսկսել են Վ.Ս.-ի որոնողական աշխատանքները:

Ժամը 17.50-ին Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի – Ախթալա հատվածի 18-րդ կմ-ի մոտակայքում` Դեբեդ գետում, հայտնաբերվել է Վ.Ս.-ի դին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 21.19-ին ջրափրկարարները գետից դուրս են բերել Վ.Ս.-ի դին:




Լրահոս