Արգամ Աբրահամյանն անարգել ընտրվեց Արտաշատի քաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի են նաև Արտաշատ քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները: Ինչպես հայտնի է` այստեղ միակ թեկնածուն վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին էր` Արգամ Աբրահամյանը:

Ընտրատեղամասերից ստացվող տեղեկությունների համաձայն, Արտաշատում քվեարկությանը մասնակցել են ընտրական իրավունք ունեցող անձանց գրեթե կեսը: Դեմ քվեաթերթիկներ քիչ են եղել, իսկ անվավեր է ճանաչվել ավելի քան 200 քվեաթերթիկ:

Հավելենք, որ այսօր ընտրություններ են տեղի ունեցել մի շարք համայնքներում, որոնցից առավել հետաքրքրություն էին ներկայացնում Աբովյանի, Ալավերդիի և Արտաշատի ընտրությունները:




Լրահոս